Արամեի կինը՝ Աննան, առաջին անգամ հինգամյա դստեր մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել

Արամեի ու Աննայի գեղեցկուհի դստրիկը արդեն բավականին մեծ է, բայց դեռ զույգի երկրպագուների համար անծանոթ է, ինչպես և իր կրտսեր եղբայրը: Ծնողները, չնայած այն բանին, որ մշտապես անկաշկանդ ցուցադրում են իրենց սիրառատ վերաբերմունքը միմյանց նկատմամբ, բայց նունկերպ չեն վերաբերվում բալիկների հարցում:

Արամեն էլ, Աննան էլ ավելի բծախնդիր ու նրբանկատ են բալիկների հարցում: Նրանց հրապարակումներում գրեթե չենք հանդիպում բալիկների լուսանկարներին, առավել ևս նրանց մասնակցությամբ տեսանյութերի:

Աննան որոշել է բացառություն անել և տեսանյութ հանրայնացնել, որտեղ երևում է իր աղջնակը: Ինչպես հայտնի է, վերջին մի քանի շաբաթը ընտանիքը միառժամանակ Մոսկվայում է գտնվում: Ուստիև նրանց հրապարակումներն այնտեղից են:

Աննան մի երաժշտական տեսանյութ է հանրայնացրել, որտեղ մի քանի բալիկների հետ ակտիվորեն պարում է նաև իրենց բալիկը՝ Աննա-Մարիան: Նկարահանելիս մայրն ուրախությամբ մեկնաբանում է՝ ասելով, որ պարող գեղեցկուհին իր տիկնիկն է:

Աննայի հանրայնացրած սույն տեսանյութը՝ կից:

Понравилась статья? Поделиться с друзьями: