Արամ MP3-ին նոր երգի պրեմիերա է ներկայացրել, որն արդեն հասցրել է բավականին սիրվել. բաց չթողնեք

Արամ MP3-ին նորությամբ է հանդես եկել: Այդ մասին նա նախօրոք իր սոցհարթակում տեղեկություն հանրայնացրել էր: Երգը հայկական սիրված ու խորհրդանշական պարերից մեկի՝ Քոչարիի մասին է:

Երգում ևս մեկ անգամ արժևորվում է այս գեղեցիկ ու հաղթողներին բնորոշ պարի գեղեցկությունն ու կարևորությունը մեր համար: Երգում շեշտվում է այն հանգամանքը, որ պարը ժառանգված է մեր պապերից և այն հողթողների պար է:

Երգը կառուցված է ռիթմիկ հնչյունների միասնությամբ: Երգը Արամի և 3.33 երաժշտական խմբի համագործակցության արդյունքում է ծնվել: Այն ոճային առումով նման է ռեփի: Երգի երաժշտության հեղինակը հենց Արամն է:

Երգի խոսքերը հեղինակել են Ֆելիքս Խաչատրյանն ու Ա. Բարսեղյանը: Երգը մատուցված է հետաքրքիր տեսահոլովակի ուղեկցությամբ, որի ռեժիսորը Արամայիս Հայրապետյանն է:

Տեսահոլովակը նկարահանված է հայկական լեռների ստորոտներում, պատմական նշանակություն ունեցող կառույցների մատույցների մոտ:

Հոլովակում քոչարի են պարում մեր պապերի ներկայացուցիչները՝ ազգային տարազներով: Տեսահոլովակը բերված է վարը:

Понравилась статья? Поделиться с друзьями: