Արայիկ Հարությունյանը դարձյալ եղել է առաջնագծում. նա ուշագրավ հրապարակում է արել

Ա. Հարությունյանը շարունակում է ակտիվ կապ պահել առաջնագծի հետ: Դեռ երեկ առավոտյան այնտեղից վերադարձած նախագահն այսօր առավոտյան դարձյալ այնտեղ է եղել:

Այս մասին իմանում ենք նախագահի սոցհարթակային հրապարակումից: Նա գրել է, որ այնտեղ եղել է տեղի հրամանատարական անձնակազմի հետ կազմակերպչական ու տակտիկական կարևոր հարցեր քննարկելու համար:

Նախագահի համար մասնավորապես վարակիչ ու շատ ուրախալի է եղել զինվորականների ոգևորությունն ու պատրաստակամությունը: Նախագահը նշում է, որ մեր կողմը շարունակում է համառորեն պայքարել նույնիսկ մեկ սանտիմետր հողի համար՝ հաջողությամբ հասնելով իր նպատակներին:

Նախագահը նաև լուսանկարներ է հանրայնացրել առավոտյան հրամանատարական անձնակազմի հետ ունեցած հանդիպումից:

Ա. Հարությունյանն իր հրապարակումն ավարտել է մեր նպատակների հաջողությամբ պսակվելու, հակառակորդին ջшխջшխելու և այս պայքարը հաղթական ելքով պսակելու հաստատակամություն հայտնելով:

Ա. Հարությունյանը նաև շարունակում է հերոսների կոչումներով գնահատել ու պետական մակարդակով շնորհակալություններ հայտնել մեր հերոս զինծառայող մարտիկներին:

#RUS #ENG ⬇️Սիրելի ՛ հայրենակիցներՎաղ առավոտյան եղել եմ առաջնագծի հարավային թևում՝ Մեխակավանում (Ջեբրաիլ): Տեղում…

Опубликовано Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan Понедельник, 5 октября 2020 г.

 

Понравилась статья? Поделиться с друзьями: