Արայիկ Հարությունյանը դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին

Ինչպես հայտնի է, երեկ ՌԴ նախագահը բավականին ծավալուն և ուշագրավ շեշտադրումներով անդրադարձել էր արցախյան հարցին՝ նշելով, որ ՌԴ-ն ամենից շահագրգիռ կողմն է, որը ցանկանում է լուծել այս հարցը:

Այսօր Արցախի նախագահն իր սոցհարթակում մի ծավալուն պաշտոնական տեսքտ է հանրայնացրել, որտեղ, անդրադառնալով Վ. Պուտինի հնչեցրած մտքերին, Արցախի նախագահը շնորհակալություն է հայտնում նրան հնչեցրած օբյեկտիվ գնահատականների համար:

Ա. Հարությունյանն իր խոսքում նշել է այն բոլոր պատմական անցքերը, իրադարձությունները, որոնք կապված են Ռուսաստանի և Արցախի փոխհարաբերությունների հետ:

Հիշեցնելով պատմական կարևոր նշանակություն ունեցող անցքեր ու իրողություններ՝ Ա. Հարությունյանն արձանագրում է, որ այսօր էլ այդ սերտ հարաբերությունները շարունակվում են:

Արցախի նախագահն իր ծավալուն հրապարակումն ավարտել է՝ խնդրելով, որ Վ. Պուտինը գործադրի բոլոր հնարավոր ջանքերն արցախաադրբեջանական հшկամшրտության գոտում պшտերшզմի դադարեցման և քաղաքական գործընթացների վերսկսման ուղղությամբ, քանի որ նա այն անհատականությունը և պետության ղեկավարն է, ով ունի հսկայական հեղինակություն աշխարհում և մեր տարածաշրջանում:

RUS ⬇️Ռուսաստանի Դաշնության նախագահպարոն Վլադիմիր ՊուտինինՄեծարգո Վլադիմիր Վլադիմիրի, Արցախ-Ռուսաստան…

Опубликовано Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan Пятница, 23 октября 2020 г.

 

Понравилась статья? Поделиться с друзьями: