Արայիկ Հարությունյանը Ջալալ Հարությունյանի հետ կապված նոր որոշում է ընդունել

Ինչպես նախապես հայտնվել է, երեկվա գիշերային մարտերի արդյունքում Ջալալ Հարությունյանը վիրավորում էր ստացել, ինչի պատճառով էլ նա միառժամանակ գտնվելու է հիվանդանոցում՝ ստանալով համապատասխան վերականգնողական բուժում:

Երեկ Ա. Հարությունյանը, հաշվի առնելով պահի հրատապութունը, նոր ՊՆ նախարար նշանակեց, իսկ այսօր որոշում է կայացրել Ջալալ Հարությունյանին պարգևատրել բարձրագույն՝ Արցախի հերոս կոչումով:

Այս մասին տեղեկացնում է նախագահն իր սոցհարթակում՝ հույս հայտնելով, որ Գեներալ-լեյտենանտը շուտով կապաքինվի՝ միանալով իր ըկներներին և շարունակելով իր անգնահատելի ծառայությունը: Այդպես են հավաստել նաև բժիշկները:

Արայիկ Հարությունյանն իր հրապարակման մեջ նշել է, որ գեներալն այս օրերին բացառիկ քաջություն և անձնական արիություն է դրսևորել:

Ա. Հարությույանը նշել է, որ Ջ. Հարությունյանի հրամանատարության ներքո գործող հրամկազմն ու բոլոր ստորաբաժանումները դրսևորել են աշխարհի ամենաբարձր պրոֆեսիոնալիզմն ու նվիրվածությունը:

Ա. Հարությունյանը վստահ է, որ Ջալալ Հարությունյանի օրինակով դեռ սերունդներ են կրթվելու և դաստիարակվելու:

Понравилась статья? Поделиться с друзьями: