Այս տարվա արտասովոր ու արտակարգ օրակարգային լուծումներից թերևս ամենից աղմկահարույցներն ու խնդրահարույցները կրթության ոլորտին են պատկանում: Այդ ոլորտի հերթական որոշումներից է ավարտական դասարանների տարեվերջյան միջոցառման՝ Վերջին զանգի ոչ թե չեղարկումը, այլ հետաձգումը:
Շատ դպրոցականներ դեռ սեպտեմբերից անհամբերությամբ սպասել են տարեվերջին հենց վերջինզանգյան միջոցառմանը մասնակցելու մոտիվացիայով: Բայց իրադարձությունների զարգացումը բերեց տխուր հետևանքներ, ինչի պատճառով էլ անհնար եղավ միջոցառումն անցկացնելը:
Մինչ այս նախարարն այս հարցին իր ըմբռնողական վերաբերմունքն ու մոտեցումն արտահայտել էր, բայց այսօր հերթական գրառմամբ դարձյալ անդրադարձավ հարցին:
Հերթական անդրադարձը, սակայն, հումորային էր: Նա գրել էր, որ շատերը կարծում են, թե հենց Վերջին զանգի միջոցառման չեղարկման միտումով է տարածվել կորոնավիրուսը:
Այդուհանդերձ, նախարարը վերահաստատել է նաև իր խոստումը վիրուսի առումով ավելի բարվոք ժամանակահատվածում հատուկ օր որոշելու և միջոցառումը միասին նշելու մասին: Նախարարի գրառմանը եղել են այլազան արձագանքներ: Հումորային ենթատեքստով գրառումը՝ կից: