Արայիկ Հարությունյանն առաջնագծի խրամատից կոչով դիմել է ողջ հայությանը

Արցախի նախագահը դեռևս ընթացող մшրտшկան գործողությունների հենց մեկնարկից ակտիվորեն զբաղվում է ռшզմшկան գործողությունների կազմակերպման ու համակարգման գործընթացներով: Նա կարողանում է հաջողությամբ համատեղել կազմակերպչական և տեղեկատվական գործողությունները:

Ընդ որում, նա հարկ եղած դեպքում անվարան առաջնագիծ է մեկնում, զինվորների հետ գիշերը խրամատներում է անցկացնում, անձամբ մասնակցում կարևոր գործողությունների իրականացմանը:

Առաջնագիծ հերթական այցի ժամանակ Ա. Հարությունյանը որոշել է տեսաուղերձով համայն հայությանը դիմել հենց առաջնագծային խրամատից: Այս անգամ նախագահը եղել է Աղդամի մատույցներում:

Նա կոչ է արել բոլոր հայերին ամենօրյա աղոթքներով ու առաջիկա հաղթանակի հանդեպ անսպառ հավատով սատարել դիրքերում գտնվող մեր հերոսներին:

Ա. Հարությունյանը նաև հորդորել է ժամ առաջ միանալ հայրենի հողի պաշտպանների շարքերին՝ պատվով կատարելով հայրենիքի հանդեպ սրբազան պարտքը: Նա ևս մեկ անգամ հիշեցրել է, որ ընթացողը հայրենական պшտերшզմ է, որի հաղթանակին պետք է հավատալ, իսկ ինքը հավատում է:

Նախագահի առաջնագծային ուղերձը՝ կից:

Понравилась статья? Поделиться с друзьями: