Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը, նշում է ծննդյան տարեդարձը. մանրամասներ և լուսանկարներ

Ա. Միրզոյանի տիկինը՝ Գոհար Աբաջյանը, նշում է ծննդյան երեսունութամյա հոբելյանը: Այդ առիթով այսօր նրա սոցցանցային էջը ողողված է բազմապիսի տոնական, շնորհավորական բարեմաղթանքներով:

Գոհարը ծնվել է 1982 թվականին՝ Երևանում: Դպրոցական կրթությունը ևս ստացել է Երևանում, ապա ընդունվել և ավարտել ԵՊՀ-ն: Գոհարը մշտապես ակտիվ է սոցհարթակներում:

Նա չի խուսափում իր տեսակետը տարբեր հարցերի շուրջ բարձրաձայնելուց, ինչն էլ դառնում է լրատվական կայքերի հոդվածի նյութ:

Գոհարն ու Ա. Միրզոյանը հանդիպել, ծանոթացել և սկսել են շփվել 2004 թվականից: Հանդիպման և ընկերության առիթը ուսանողական միջոցառումն է եղել, որի նախաձեռնողը այն ժամանակ ասպիրանտ Ա. Միրզոյանն է եղել, իսկ համակարգողներից մեկը՝ ուսանողուհի Գոհարը:

Նրանց շփումները հընթացս ավելի ջերմ բնույթ են ստացել, որն էլ պսակվել է ամուսնությամբ: Ընտանիքը երկու բալիկ ունի:

Դուստրը՝ Արփին, մոր բնորոշմամբ, բնավորությամբ շատ նման է հորը և բոլոր դասերը անում է հիմնականում հայրիկի հետ մանրակրկիտ զրուցելուց հետո:

Տղան՝ Սամվելը, սիրում է համակարգչային խաղեր խաղալ:

Понравилась статья? Поделиться с друзьями: