Արարատ Միրզոյանն ընտանեկան ուշագրավ լուսանկար է հրապարակել՝ հայկական տարազներով

Ա. Միրզոյանը մի ուշագրավ ընտանեկան լուսանկար է հանրայնացրել իր սոցհարթակում, որտեղ ընտանիքի բոլոր անդամները հայկական ավանդական տարազներ են հագած: Նրանք տարազների շնորհիվ հետաքրքիր կերպավորումներ են ստացել:

Կից Ա. Միրզոյանը պատմել է նաև լուսանկարի և տարազների պատմությունը: Պարզվում է, որ օրեր առաջ Գառնիում եղած ժամանակ Մարաշլյան ֆոտոատելյեն նրանց առաջարկել է հայկական տարազներով լուսանկարներ անել:

Ա. Միրզոյանը պատմում է, որ այդ առաջարկն այնպիսի մեծ ոգևորությամբ ու սիրով է ընդունվել տիկնոջ՝ Գոհարի և երեխաների կողմից, որ նա չի էլ հասցրել նույնիսկ առարկություններ անել:

Արդյունքում գեղեցիկ ընտանեկան լուսանկար է ստացվել: Ա. Միրզոյանն իր հրապարակումն ավարտեմ է հռետորական հարցումով. «Ինչ վատ ավանդական ա՞ որ»:

Մեկնաբանություններում օգտատերերը նշել են, որ շատ լավ էլ ավանդական լուսանկար է՝ շնորհակալություն հայտնելով ավանդականը պահելու համար և կարևորելով այն փաստը, որ ավադականը քարոզվում է հենց իշխանական առաջատար դեմքի և նրա ընտանիքի կողմից:

Понравилась статья? Поделиться с друзьями: