Ինչպես հայտնի է, Դիանա Գրիգորյանը երկու զավակների մայր է: Զավակներից ավագը դուստրն է՝ Ալլան, ով բոլորում է ծննդյան տասնհինգ տարին:
Այդ առիթով մայրը հուզիչ շնորհավորական հրապարակում է տեղադրել իր միկրոբլոգում՝ արտահայտելով իր սերն ու զգացմունքները դստեր հանդեպ:
Նա իր մեծ գոհունակությունն է հայտնել այն առիթով, որ արդեն տասնհինգ տարի մայր է և հնարավորություն ունի վայելելու իր չքնաղ դստեր հաճելի ներկայությունը:
Սցենարիստի համար կանացի ամենից գերագույն երջանկությունը մայրությունն է:
Նա իր հրապարակման մեջ նշել է, որ տարիների թողած հետքի մեջ դստեր ներկայությունը լուսավոր մի կետ է, որը նորովի է իմաստավորել իր կյանքը:
Մայրը դստերը շնորհավորելուց բացի նաև իմաստուն խորհուրդներ է տվել ներսի հեքիաթը չկորցնելու և կյանքի նոր, ավելի վտանգավոր, բայցև հետաքրքիր փուլ մտնելու առիթով:
Դ. Գրիգորյանն իր շնորհավորական հրապարակումն ավարտել է հպարտության զգացումով և բարեմաղթանքներով՝ միաժամանակ վստահություն հայտնելով դստեր ուժերի նկատմամբ: