Արդյոք տեսնո՞ւմ է Սամվել Բաբայանն իրեն պաշտպանության նախարարի պաշտոնում

Ակտիվ շրջանառվում են լուրերն այն մասին, որ Սամվել Բաբայանը կնշանակվի Պաշտպանության նախարար։ «Իրավունք» թերթի լրագրողը Բաբայանի հետ զրույցում այդ թեմայի վերաբերյալ հարցադրում է կատարել։

Բաբայանը նշել է, որ նման առաջարկ չի եղել և անգամ նմանատիպ խոսակցություն չկա։

Զարմացավ, թե որտեղից և ինչ հիմքով են նման լուրեր և խոսակցություններ տարածվում։ «Ես տեղյակ չեմ, թե ով­քեր են շահագրգռված և ինչքա­նով են անկեղծ:

Արցախցիների մեծ մասի ցանկությունն է դա, բայց ցանկությունը մեկ բան է, առաջարկ ստանալը՝ լրիվ այլ», — հայտնել է Բաբայանը։ Նաև նշել է, որ դեմ է Արայիկ Հարությունյանի հրաժարականին, քանի որ կարծում է այդ դեպքում Արցախում քաոս կտիրի։

Հարցին, թե ինչո՞ւ հայկական կողմը հակառակորդին համարժեք պատասխան չտվեց Սև լճում, Բաբայանը պատասխանել է, որ մենք բանակ չունենք և մինչև չկարգավորենք, չստեղծենք բանակ, թշնամին անընդհատ ոտնձգություններ է անելու։

Понравилась статья? Поделиться с друзьями: