Արեգ Քոչինյան․եվրոմիությունը հարց լուծող չէ, քաղաքական գաճաճ է

Արեգ Քոչինյան․եվրոմիությունը հարց լուծող չէ, քաղաքական գաճաճ է և հենց Մոուրինյոյի հայտարարությունը դրա վկայությունն է։ Իրենց քաղաքական կշիռը էնքան աննշան է, որ հանդիպում չեն կարողացել կազմակերպել Հայաստանի ու Ադրբեջանի միջև։ ԵՄ-ից դուրս եկող  յուրաքանչյուր հայտարություն առոչինչ է։

ԵՄ լուրջ խնդիրներ ու հարցեր լուծել չի կարող։ Այն ԱՄՆ-ի անվտանգության ներսում է։ Ես ընդհանրապես պայմանագրային բազայի հանդեպ նիհիլիզմով եմ վերաբերվում։ Գուցե դա աշխատեր․ երբ չլիներ կռիվը, այն պահից երբ մարտի դաշտում պարիտետ չկա, արդեն սկեպտիկ եմ մոտենում։

Հիմա Թուրքիան ամեն կողմում եղանակներ է փորձում ձևավորել։ Էն, որ Էրդողանական Թուրքիան հեռու է ուզում գնալ, դա աներկբա է։ Իսկ թե ինչու՞ են արձագանքները ուշանում, կասկածելի է, իսկ Թուրքիան բոլոր շրջանակներին է դեմ գնում։ ԵԱԿ-ին չընդունեց Բաքուն, Հայստանում էլ Արցախի կողմը չհանդիպեց, սա տաօրինակ է ու անհասկանալի է։

Տարօրինակ է, որ համանախագահն էլ Ռուսաստանի, չէր մասնակցում այդ այցին։ Բայց մեր կողմի չմասնակցումը ես համարում եմ դեմարշ։

Понравилась статья? Поделиться с друзьями: