Այս տարի Օլիմպիական խաղերն անցկացվում են Ճապոնիայում։ Խաղերի մեկնարկման օրվանից հայերն անհամբերությամբ սպասում են հայ մարզիկների գրանցած հաղթանակներին։ Եվ այն սպսեցնել չտվեց։
Մեր մարզիկները լավագույնս հասցրել են ներկայանալ։ Հայ մարզիկները բազմաթիվ անգամներ հայրենակիցներին հաղորդել են հպարտության զգացումն ապրելու վայելքը։ Ոմանք ունեցել են ձախողումներ, սակայն ընկճված չեն, քանի որ կարողացել են պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերել։
Այսօր հայ մարզիկ Արթուր Ալեքսանյանը, ով առավել հայտնի է որպես Սպիտակ արջ անվամբ, երկար սպասեցնել չտվեց․ նա հաղթանակ է գրանցել։ Արժանացել է արծաթե մեդալի, որով ողջ ազգը մեծ հպարտությամբ է ընդունել։ Արթուրը ոսկե մեդալը զիջել է ռուս մարզիկ Մուսա Եվլոևին՝ 1։5 հաշվով։
Նախորդ օրը Կարեն Գիլոյանը հայտնել էր, որ ազդրի մկանային վնասվածք ունի Արթուրը և հույս է հայտնել, որ առավոտյան վնասվածքը զգացնել չի տա և խոչընդոտ չի հանդիսանա մարզիկի այսօրվա ելույթի համար։
Հիշեցնենք՝ Արթուր Ալեքսանյանը Օլիմպիական խաղերի աշխարհի եռակի չեմպիոն է, ինչպես նաև Եվրոպայի հնգակի չեմպիոն։ Շնորհավորում ենք մեր մարզիկին և հպարտանում նրանով։