Արթուր Գրիգորյանը նշում է ծննդյան տարեդարձը. ի՞նչ պլաններ ունի երգահանն օրվա հետ կապված

Տաղանդավոր երգահան Ա. Գրիգորյանը նշում է ծննդյան տարեդարձը: Դեռ վաղ առավոտից Հանրային և այլ հեռուստաընկերությունների առավոտյան ծրագրերի շրջանակներում գեղեցիկ ու բովանդակալից տեսանյութեր և ռեպորտաժներ էին ցույց տալիս՝ գնահատելով և արժևորելով երաժիշտի անցած ուղին:

Ինքը՝ երաժիշտը, առանձնահատուկ ծրագրեր չունի օրվա հետ կապված: Նա մտադիր է օրը մտերիմների ու ընկերական շրջապատի հետ անցկացնել:

Այս պահին երաժիշտին անհանգստացնում և մտահոգում է իր ղեկավարած թատրոնի բեմի շինարարական աշխատանքները: Դրանք ավարտին հասցնելու համար գումարներ են հարկավոր, իսկ երաժիշտը հուսով է, որ կլինի անհրաժեշտ գումարն ու նպատակը ավարտին կհասցվի:

Ա. Գրիգորյանի անցած ճանապարհը բազմաբեղուն է եղել, իսկ նրա գործունեության ընթացքում հայ ժամանակակից երգն ու երաժշտությունը նոր գույն ու ոճային երանգ է ստացել:

Ինքնատիպ ձեռագիր ունեցող երգահանի ձեռքի տակով են անցել մեր էստրադայի լավագույն դեմքերն ու հաջող մշակութային գործիչները:

Միանալով հնչող բարեմաղթանքներին ու գնահատանքի խոսքերին՝ մենք ևս շնորհավորում ենք երգահանին:

Понравилась статья? Поделиться с друзьями: