Արթուր Մարտիրոսյան․ բարոյական պահանջ է Ն․Փ․-ի հրաժարականը

Արթուր Մարտիրոսյան․ բարոյական պահանջ է Ն․Փ․-ի հրաժարականը։ Ինքն կարող է և չտալ, եթե չկա ուժային ճնշում։ Ես մտածում եմ, որ պիտի տա, որովհետև ասում էր մի բան, եղավ մի այլ բան։ Հետևաբար կարող է շատ տրադիցիալ է հնչում, որ պոլիտիկը իր խոստումները չի արել, բայց էստեղ հիմնայինը անվտանգության թեման է։

Միայն սա է, որ իր դեպքում առավել խորքային է դարձնում հրաժարականի պահանջը։ Նեվրոզ է առաջացնում հենց դա, բայց ֆիքսենք՝ ճնշում իր վրա չկա։ Օպոզիցիան չկարողացավ դրան հասնել։ Եթե ինքը չի գնում, ուրեմն մնում է գլխավոր ու շարունակում է ներկայացնել նոմինալ մեծամասնությունը։

Հիմա հնարավոր էլ չի բացատրել սոցիալոգիական տեսանկյունից որքան տոկոսայինով է ընկել նրա լեգիտիմությունը։ Անհյութեղեն են քննարկումները բարոյական տեսանկյունից, երբ խոսքն քաղաքականության մասին է։

Տարօրինակությունները առհասարակ այս կռվում անբացատրելիորեն շատ են և հետևաբար հետևանքներն էլ են տարօրինակ։

Понравилась статья? Поделиться с друзьями: