Օգոստոսի քսաներեքի անցնող կիրակին Մուրադյանների ընտանիքի համար այլևս այլ խորհուրդ, իմաստ ու տրամադրություն ունի:
Արդեն տասնութ տարի այդ օրը սիրելի զավակի ծնունդով ուրախությամբ նշանավորող ընտանիքն այս տարվանից այլ տրամադրություններով ու խոհերով է օրը ճանապարհելու:
Ընտանիքի լույսն ու պայծառ զավակը օգոստոսի քսաներեքին կբոլորեր հերթական տասնինը տարին, սական ամառային տավուշյան դեպքերն այլ ընթացք կանխորոշեցին:
Շրջապատում իր բնավորությամբ ու արտաքին գեղեցկությամբ աչքի ընկնող Արթուրը հուլիսի տասներկուսից համառ պայքարի մեջ էր գտնվում ապրելու համար, սակայն գրեթե տասնօրյա բուժման ընթացքը անցանկալի ու ցավալի հանգուցալուծում ունեցավ:
Նրա համար աղոթում ու առողջություն քին Աստծուց խնդրում նրան ճանաչող ու չճանաչող բոլոր հայերը:
Նրա վախճանի ցավալի լուրը հուզել ու մեծագույն ափսոսանքի զգացում էր ներշնչել բոլորին:
Հերթական ծննդյան օրվանից ուղիղ մեկ ամիս առաջ Արթուրը միացավ իր զինակից ընկերներին, ովքեր մի քանի օր ավելի շուտ էին բռնել անմահության ուղին: