Արծրուն Հովհաննիսյանը ժամանել է սահմանային գոտի․ նա ուղիղ եթերով պատմում է, թե ինչ է տեղի ունեցել

Արծրուն Հովհաննիսյանը ուղիղ եթեր է մտել հենց այն վայրից, որի մասին այսօր պաշտոնական խորհրդատվություն է անցկացվել ու տեղեկություն տրվել թշնամու hարձակման մասին։

Նա պատմում է, որ թշնամին hարձակվել է ու դիրքը գրավել, սակայն մեր զինվորականների կամքի և ճիշտ գործողությունների շնորհիվ արագորեն հաջողվել է այդ դիրքը հետ գրավել։ Հետո պարզվել է, որ տղաներն ու հրամանատարություն անասելի սխրանք են գործել՝ լինելով համարձակ։

Հակահարձակումը շատ արագ ու գրագետ է կազմակերպվել։ Նա նշում է՝ հետ վերցրած դիրքում պարզվել է, որ մեր տղաները կռվել են մինչև վերջին փամփուշտը՝ կարողանալով կասեցնել հակառակորդի առաջխաղացումը։  Ա․ Հովհանիսյանը խոստանում է օրվա ընթացքում նորից նոր տեղեկություններով հանդես գալ։

Բացի այդ, նա հորդորում է վերջ տալ միմյանց անհարկի մեղադրելու, ատելության արատավոր երևույթին, միասնական ու համախմբված լինել, քանի որ դրանից է կախված սահմանային իրավիճակի հետագա ընթացքը։

Ա․ Հովհաննիսյանի ուղիղ եթերը կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями: