Արծրուն Հովհաննիսյանը տեսանյութ է հրապարակել՝ ցույց տալով, թե ինչպես է փոքրիկ տղան ռեկորդ սահմանում

Ա. Հովհաննիսյանն ուղիղեթերային միացմամբ ցույց է տվել, թե ինչպես է փոքրիկ տղան ռեկորդ սահմանում՝ պարանից միայնակ քաշելով մարդատար մեքենա:

Ա. Հովհաննիսյանն իր միացման ժամանակ, մեկնաբանելով տեղի ունեցողը, նշում է, որ փոքրիկ դյուցազունը երկու մատով քաշում է մեքենան՝ ի աջակցություն մեր սահմանապահ հերոսների: Փոքրիկ տղան, որ Հայաստանի ապագան է խորհրդանշում, իր ուժով ոգևորիչ ազդակներ է փոխանցում հայ զինվորներին:

Բացի ոգևորիչ պահը, Ա. Հովհաննիսյանը նշում է, որ արդյունքում որոշակի միջոցներ են հավաքվելու, որոնք ուղղվելու են հայոց բանակի հզորացման գործընթացին:

Երեխային հաջողվում է երկու մատով քաշել մեքենան, որի վրա նաև հայոց պետականության խորհրդանիշ եռագույնն է դրված՝ ի նշան մեր պետության հզորության: Տղային ուժի դրսևորումն ու հաջող քայլը մեծ ոգևորությամբ է ընդունվում հավաքվածների կողմից:

Ինչես երևում է տեսանյութի մեջ, բոլորը բացականչություններով ու ծափերով են ողջունում փոքրիկ տղային՝ կրկնելով «Հաղթում ենք» հայտնի դարձած արտահայտությունը:

Понравилась статья? Поделиться с друзьями: