Ա. Հովհաննիսյանը համավարակի պայմաններում շարունակում է ստեղծագործական գործունեությամբ զբաղվել՝ ստեղծագործելու առիթ տալով նաև մյուսներին: Նա նոր երգով է հանդես եկել, որը հայրենիքին է նվիրված:
Երգը վերնագրված է «Նվիրականը»: Երգի վրա աշխատել են ժամանակակից երգարվեստի ամենից հայտնի դեմքերը: Մեղեդու հեղինակն Ա. Գրիգորյանն է, իսկ խոսքերը հեղինակել է Ա. Հախվերդյանը:
Երգը հայրենիքի գաղափարի հետ երկխոսություն է կարծես: Հնչում են հայրենիքի կարևրության մասին հարցեր, որոնք ստանում են իրենց պատասխանները:
Այստեղ հնչում են հայրենասիրական հետաքրքիր բանաձևումներ ինքնության մասին, գաղափարներ նվիրական հայրենիքին միաժամանակ տեր և ծառա լինելու մասին:
Հոլովակը ներկայացնում է բացօթյա համերգ-ներկայացում: Երաժիշտները և Ա. Հովհաննիսյանը երաժշտական կատարմամբ հանդես են գալիս պատմական մեծ նշանակություն ունեցող Զվարթնոց կիսավեր տաճարի մոտից:
Հոլովակում հատուկ խորհրդավորություն է ստեղծում նաև նկարահանման համար ընտրված գիշերային ժամը: Երգն իր բնույթով խորհել ստիպող երգ է:
Ա. Հովհաննիսյանի նոր երգը կարող եք ունկնդրել վարը: