Արմենչիկը նշում է ծննդյան օրը. ուշագրավ լուսանկարներ և մանրամասներ երգչի կյանքից

Արմեն Գոնդրաչյանը, ով հասարակության լայն զանգվածներին հայտնի է, որպես Արմենչիկ, այսօր նշում է ծննդյան քառասունամյա հոբելյանը: Երգիչը ծնվել է երաժշտական ընտանիքում:

Նրա հայրը ևս ժամանակին սիրված ու ճանաչված է եղել Հայաստանում, սակայն արտագաղթել է ԱՄՆ, որտեղ իր կարերան հաջողությամբ կառուցել է որդին՝ Արմենը:

Տասը տարի առաջ Արմենչիկը կյանքը կապել է Լուսինեի հետ:

Լուսինեն երկու բարձրագույն ուսումնական հաստատություն ավարտած, կիրթ ու գրագետ աղջիկ է, ում, ինչպես երգիչ ամուսինն է նշում, արտաքին հմայքը միանգամայն ներդաշնակ է ներսի բարության հետ:

Մինչ ամուսնանալը Լուսինեն ապրել է Մոսկվայում: Ամուսնությունից մեկ տարի անց երիտասարդ ընտանիքում ծնվել է նրանց առաջնեկը՝ Միքայելը:

Միքայելը հիմա ինը տարեկան է, իսկ չորս տարի առաջ էլ լույս աշխարհ է եկել երգչի չքնաղ, ոսկեծամիկ դստրիկը:

Երգիչն այսօր մի զվարճալի նկարահանված նյութ է հանրայնացրել իր էջում: Նկարահանումն արել է ինքը:

Նախապես իմանալով, որ հարազատներն ուզում են օրվա առիթով իրեն անակնկալ մատուցել, ինքն է անակնկալ մատուցել նրանց:

Զվարճալի նյութը կարող եք դիտել ստոր

My family and friends wanted to surprise me but I got them first happy birthday to me ✌️🤣

Опубликовано Armenchik Суббота, 8 августа 2020 г.

Понравилась статья? Поделиться с друзьями: