Արմենչիկի ոգեշունչ երգն Արցախի մասին. «Արցախ»

Արցախի մասին շատ է խոսվել, երգվել և տարբեր մշակութային նմուշներ ստեղծվել: Արցախը այն նվիրականն է, որ բացարձակ կարևորություն ունի համայն հայերի համար: Արցախի մասին գեղեցիկ ստեղծագործություն ունի Արմենչիկը:

Երգը վերնագրված է հենց «Արցախ»: Այն արտահայտում է հայերի մտահոգությունները Արցախի ճակատագրի մասին: Երգում միավորման և համատեղ ուժերով պայքարելու պատրաստակամություն է արտահայտվում:

Երգն ամենևին էլ նորություն չէ. Արմենչիկն այն թողարկել է դեռ 2016 թվականին՝ ապրիլյան հայտնի դեպքերից հետո: Ժամանակը ցույց տվեց, որ հայ ժողովուրդը վերստին կարող է միավորվել և ավելի հզոր ուժով դիմագրավել հակառակորդին՝ թույլ չտալով իրանանացնել նրա հեռահար ծրագրերը:

Չնայած երգը ներկայացված է առանց թեմատիկ հոլովակի, սակայն այն կարողանում է փոխանցել այն ոգին, որն անթեղված է իր մեջ:

Արցախի, արցախցիների և հայաստանցիների մասին այս ոգեշունչ ու գեղեցիկ երգը կարող եք ունկնդրել վարը կցված նյութի մեջ:

Понравилась статья? Поделиться с друзьями: