Արմինկան նշում է ծննդյան տարեդարձը. «Դու ինձ չես վախեցնում ու չես ամաչեցնում»

Արմինե Նահապետյանը, դպրոցական ու երաժշտական կրթություն ստանալուց հետո երբ մուտք գործեց երաժշտական ասպարեզ, հանդես եկավ ու հայտնիություն ձեռք բերեց Արմինկա բեմական անունով: Այժմ բոլորը նրան հենց այդպես էլ գիտեն:

Նա տարիներ առաջ հեռացավ Հայաստանյան միջավայրից: Հիմա ապրում ու գործում է ԱՄՆ-ում: Արմինեն այստեղ մշակութային և բիզնես գործունեություն է ծավալում՝ այն հրաշալիորեն համադրելով իրար հետ: Նա նաև մեծացնում է իր որդուն:

Այսօր լրանում է Արմինեի քառասունյոթամյա հոբելյանը: Երգչուհին, ի տարբերություն շատերի, չի փորձում թաքցնել իր իրական տարիքը:

Առերեսվելով ապրած տարիների հետ՝ երգչուհին այսօր ուշագրավ ինստագրամյան հրապարակում է արել:

Նա գրել է, որ իր տարիքն իրեն ոչ վախեցնում է, ոչ էլ ամաչելու առիթ է տալիս:

Ի պատասխան այս հրապարակմանը՝ Արմինեի հետևորդները նրան ջերմորեն շնորհավորել են՝ նշելով, որ նա շատ ավելի երիտասարդ ու գեղեցիկ տեսք ունի, քան կարելի է ենթադրել:

Понравилась статья? Поделиться с друзьями: