Արյnւնաբանականում բուժվող երեխաների ծնողները բաց նամակով դիմել են վարչապետին

Մի քանի օր շարունակ Արյnւնաբանական կենտրոնի տնօրենի ազատման մասին լուրերը լուրջ դժգոհությունների տարատեսակ դրսևորումներ են ունենում:

Նախ կենտրոնի բուժանձնակազմի մի մասը, ի նշան տնօրենին ազատելու որոշման, հրաժարվեցին շարունակել աշխատանքային գործընթացը:

Հետո լրջագույն բողոքի ալիք բարձրացավ նաև բուժվող երեխաների ծնողների մոտ: Նրանք նախ բողոքի ցույցով, ապա նաև վարչապետին ուղղված բաց նամակով արտահայտել են իրենց ծնողական մտահոգությունը ստեղծված իրավիճակի շուրջ:

Ծնողներն իրենց դրվատանքի ու գնահատողական խոսքերն են ուղղել կենտրոնի տնօրեն Գ. Թամամյանի հասցեին, քանի որ իրենք անձամբ ականատես են եղել նրա բուժման բարձր մակարդակի կազմակերպմանը, բարեհամբույր և հոգատար վերաբերմունքին:

Նշելով կենտրոնի առաջատար մասնագետների անունները՝ ծնողները խիստ անհանգիստ են այն իրողությամբ, որ առաջավոր բուժծառայողների, մասնագետների աշխատանքային գործունեության դադարեցումը կարող է վատ անդրադառնալ բուժում ստացող բալիկների բուժման ընթացքի վրա, քանի որ նրանք անփոխարինելի մասնագետներ են ծնողների համար:

Ծնողական դժգոհությունն արտահայտող սույն բաց նամակի տեքստին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ ստորև:

ՀՀ առողջապահության նախարարությունNikol Pashinyan / Նիկոլ ՓաշինյանCity of Smile Charitable Foundation / Սիթի օֆ Սմայլ…

Опубликовано Goharik Harutyunyan Четверг, 17 сентября 2020 г.

 

Понравилась статья? Поделиться с друзьями: