Սիրված ու յուրօրինակ հաղորդավարուհի Ա. Տիգրանյանը շարունակում է հարսանեկան ուշագրավ նյութերի հանրայնացումը՝ դրանց կցելով նույնքան հետաքրքիր պատմություններ:
Հերթական հրապարակումն արդեն որակյալ լուսանկարներն են հարսանեկան արարողության կարևոր դրվագներից, որոնցում Արուսը հանդես է գալիս հարսնացուի իր ողջ շքեղությամբ:
Հանրայնացրած լուսանկարներին կից հարսանցուն պատմել է, որ երկար ժամանակ փնտրել է հարսանեկան համապատասխան զգեստ, սակայն չի կարողացել գտնել այն, և միայն հարսանեկան արարողությունից ընդամենը երկու օր առաջ է գտել իր երազանքների հարսանեկան զգեստը:
Հաղորդավարուհին նաև նշել է, որ բոլոր լուսանկարները ֆիքսվել են հիմնականում պատահականության սկզբունքով: Նրա ընկերներից մեկը, ով հրաշալի է տիրապետել իր մասնագիտությանը, կարողացել է որսալ հարսանիքի անկեղծ ու գեղեցիկ պահերի իրական հմայքը՝ առանց բեմադրությունների:
Հարսնացուն հավատացնում է, որ բոլոր լուսանկարներում և կադրերում միայն իրական էմոցիաներ ու ապրումներ են:
Ա. Տիգրանյանի սույն ուշագրավ ու անկեղծ հրապարակմանն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ վարը:
Ես միշտ երազել եմ, որ իմ հարսանիքը նկարահանվի իրական պահերով ու էմոցիաներով առանց բեմադրության ու արհեստական ժպիտների))…
Опубликовано Arusik Tigranyan Среда, 23 сентября 2020 г.