Արսեն Թորոսյանը բաց նամակով դիմել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենին

Արսեն Թորոսյանը, բաց նամակով դիմելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենին՝ Թեդրոս Ադհանոմ Ղեբրեյեսուսին, նրան ներկայացրել է ադրբեջանական կողմի նախաձեռնած աննախադեպ գործողությունների և դրա արդյունքում առկա իրավիճակի ողջ համապատկերը:

Նախարարը, վերահաստատելով այս օրերին համավարակի դեմ համաշխարհային պայքարի կարևորությունը, ցավով է նշել, որ ադրբեջանական կողմն այս օրերին ոչ միայն չի թույլ տալիս արդյունավետ պայքար իրականացնել Հայաստանի առողջապահական համակարգին՝ խաթարելով տարվող պայքարը, այլ նաև թիրախավորել է վիրավորների փոխադրող շտապ օգնության ավտոմեքենան:

Նամակում Ա. Թորոսյանը հիշատակել է նաև թուրքական իշխանությունների հովանավորչության գործոնը՝ նշելով երկու երկրների համատեղ դաշինքի ու հեռահար նպատակների մասին:

Իր մտահոգությունները ներկայացնելով առկա իրավիճակի մասին՝ Ա. Թորոսյանը հորդորել և կոչ է արել Առողջապահական կազմակերպությանը անհրաժեշտ միջոցներով կանխարգելել ադրբեջանական կողմի նախաձեռնությունները, որպեսզի հնարավոր լինի կասեցնել հնարավոր մարդասիրական աղետը:

Ա. Թորոսյանի բաց նամակի տեքսն ամբողջությամբ ներկայացված է վարը:

Բաց նամակԱՀԿ գլխամասային գրասենյակ(World Health Organization (WHO), ԺնևԱռողջապահության համաշխարհային կազմակերպության…

Опубликовано ՀՀ առողջապահության նախարարություն Воскресенье, 11 октября 2020 г.

 

Понравилась статья? Поделиться с друзьями: