Արսեն Թորոսյանը կորոնավիորսի նոր շտամի մասին

Ա․ Թորոսյան․ ամենամեծ թվերը քովիդի արձանագրվեցին հենց կռվի ժամանակ։ Իսկ օրերս իջավ թիվը, բայց պատրաստվելու ենք երրորդ ալիքին։ Մեր գնահատականներով հունվարի կեսից բարձրացում կունենանք, բայց այդ աճն չի լինի երկրորդ ալիքի նման։ Հիմա նահանջում է մեզ մոտ։

Ինչ վերաբերում է մուտացիային, էսպես ասած շտամին, նշվում է, որ ավելի արագ է տարածվում։ Մենք որոշել ենք սպասել հստակեցմանը հարցի։ Երկրորդ ալիքի սրումն իհարկե պայմանավորված էր կռվով, բայց շարժունակությունը մեծացել էր մինչ այդ ևս։ Կոլեկտիվ որոշակի իմունիտետը կբերի սեզոնայնացման։

Ամառային պիկերը կիջնեն, իսկ հետո պատվաստանյութը հարցը կթեթևացնի։ Մենք ունենք գնում, որը կհասնի ապրիլ, մայիս ամիսներին։ Մեզ համար ամենահասանելին ռուսականն է, գնման հայտ ենք ներկայացրել։ Նույնիսկ եթե մեկ սեզոն լինի, պատվաստվելը պետք է։

Հենց շրջափուլները անցնեն կհասկանանք իմունիտետերը որքան  կտևի։ Քանի տարի կանցնի, ըստ դրա կիմանանք, որքան է տևում։

Понравилась статья? Поделиться с друзьями: