Արսեն Թորոսյանը հիանալի լուր է հայտնել

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հիանալի լուր է հայտնել։ Այսօրվանից աշխատելու է կորոնավիրուսյան ախտի կասկած ունեցող հիվանդների տրիաժի՝ սորտավորման, համար նախատեսված ևս մեկ կենտրոն, որն ստեղծվել է Այրվածքաբանության ազգային կենտրոնում։

Տրիաժային կենտրոնն ընդունելու, ախտորոշելու և տեղափոխելու է շտապօգնությամբ ժամանած հիվանդներին։ Այն ամբուլատոր գործունեություն չի իրականացնելու, միայն տրիաժ։

Մինչ այս նման կենտրոն կար միայն Նորքի ինֆեկցիոնում, որտեղ տեղերի խնդիր կար։ Եվ ահա հիանալի լուր․ նոր կենտրոնում կա վաթսունհինգ մահճակալ և ինը վերակենդանացման մահճակալ։ Մի քանի օրվա ընթացքում կավելանա ևս հիսունութ մահճակալ՝ ընդհանուր թիվը դարձնելով հարյուր երեսուներկու մահճակալ։

Սա իրապես անչափ լավ լուր է, քանզի հիվանդների աճին զուգընթաց տեղերի խիստ սահմանափակում կա, և նոր տեղերն իրապես կյանքեր փրկելու գործում մեծ օգուտ կտան։ Նախարարի խոսքով՝ տրիաժային գործառույթն անչափ կարևոր է հնարավորինս շատ մարդկանց օգնություն ցուցաբերելու համար։

Այսօրվանից կսկսի գործել կորոնավիրուսային հիվանդության կասկածով պացիենտների ևս մեկ տրիաժ (ընդունման, ախտորոշման և…

Опубликовано Arsen Torosyan Суббота, 6 июня 2020 г.

 

Понравилась статья? Поделиться с друзьями: