Արսեն Սաֆարյանն իր ու Հայկոյի մասնակցությամբ բացառիկ տեսանյութ է տեղադրել, որն արված է ընկերական միջավայրում

Արսեն Սաֆարյանը Հայկոյի այն մտերիմ ընկերներից է, ով դժվարանում է համակերպվել և ընդունել տաղանդաշատ երաժշտի այսքան վաղաժամ ու ափսոսալի կորուստը։ Նա շատերի նման այդ մասին խոսում է նաև հանրային հարթակներում։

Երաժիշտն իր ու Հայկոյի շփումների մասին պատմող դրվագներ, կադրեր ու տեսանյութեր է հանրայանցնում՝ արտահայտելով իր կորտն ու ափսոսանքը։ Արսենի վերջին հրապարակումը տեսանյութի տեսքով է։

Նա տեղադրել է իր ու Հայկոյի մասնակցությամբ մի տեսանյութ, որն արվել է ընկերական միջավայրում։ Հայկոն տեսանյութի մեջ նվագում է Արսեն Սաֆարյանի երգերից մեկի երաժշտությունը, իսկ Արսենը ձայնակցում է նրան։

Ներկաները ևս ձայնակցում են Հայկոյի նվագին։ Բոլորն անչափ ուրախ են, իսկ բարձր տրամադրությունն ապահովում են Հայկոն ու Արսենը։ Տեսանյութը տեղադրելով՝ Արսենը գրել է, որ ընկերոջը շատ է կարոտում։

Արսեն Սաֆարյանի տեղադրած տեսանյութը, որն արված է ընկերական միջավայրում Հայկոյի մասնակցությամբ, կարող եք դիտել ստորև։

Понравилась статья? Поделиться с друзьями: