Գյումրիում գտնվող ռուսական ռшզմшբազայի զինծառայողների հետ կապված վերջին տարիներին մի քանի պատմություններ հանրայնացվեցին, որոնք բավականին մտահոգիչ էին ու ցավալի: Հերթական դեպքն է գրանցվել այսօր:
Հայտնի է դարձել, որ Գյումրիում արտառոց դեպք է տեղի ունեցել: Կեսօրից հետո՝ ժամը 4-ից 5-ն ընկած ժամանակահատվածում Գյումրու ոստիկանական բաժանմունք հեռախոսազանգի միջոցով տեղեկություն է հայտնվել այն մասին, որ Մուշի Հալաբյան փողոցի բնակարաններից մեկում տղամարդու մարմին կա:
Ոստիկանական ներկայացուցիչները Հալաբյան փողոցի ութերորդ շենքի բնակարաններից մեկում գտել են կախված մի երիտասարդի: Ինչպես պարզվել է երիտասարդը քսան տարեկան է: Նա զինծառայության մեջ է գտնվել Գյումրիում գտնվող ռուսական ռազմաբազայում:
Հայտնի է նաև, որ երիտասարդը Ռուսաստանի քաղաքացի է, ազգանունը՝ Սալիխով: Տղամարդը նաև նամակ է թողել: Ոստիկանական ներկայացուցիչները նամակի բովանդակությունը դեռևս չեն հանրայնացնում:
Այլ տեղեկություններ ևս ոստիկանական ներկայացուցիչներն այս պահին խուսափում են հայտնել: Տեղում իրականացվում են հետազոտական և քնչական աշխատանքներ: