Արտակարգ դեպք Երևանի դպրոցներից մեկի բակում. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար

Երեկ երևանյան դպրոցներից մեկի բակում արտակագ դեպք է տեղի ունեցել, որն անմիջապես առնվել է ոստիկանական ներկայացուցիչների հսկողության ներքո՝ դառնալով հետաքննության պատճառ:

Երևանյան դպրոցներից մեկի բակում տասներորդ դասարանի երկու տղաների՝ Դավիթի և Էրիկի միջև վիճաբանություն է եղել, որի արդյունքում Էրիկը դшնшկnվ մի քանի հшրվшծներ է հասցրել Դավիթին:

Դավիթին անմիջապես Արաբկիրի բժշկական կենտրոն են փոխադրել: Այստեղ, տեսնելով տասնհինգամյա տղայի վիճակը, իշկները դեպքի մասին տեղյակ են պահել ոստիկաններին:

Ոստիկանները սկզբում այցելել են հիվանդանոց, սակայն տեսնելով, որ վիրավոր տղան՝ Դավիթը, ով բնակվում է Կենտրոնում, ի վիճակի չէ որևէ ցուցմունք տալու, գնացել են դեպքի վայր, որտեղ էլ քննության արդյունքում պարզվել է եղելությունը:

Էրիկին հրավիրել են ոստիկանական բաժանմունք: Նա այստեղ պատմել է ողջ պատմությունը՝ խոստովանական ու բացատրական գրություն գրելով: Դրանից հետո Էրիկին բաց են թողել:

Բժիշկները շարունակում են պայքարել Դավիթի կյանքը փրկելու համար:

Понравилась статья? Поделиться с друзьями: