Արտակարգ դեպք ինքնաթիռում. Արսեն Թորոսյանն ամբողջ թռիչքի ժամանակ բժշկական օգնություն է ցուցաբերել 2 ուղևորների

Վերջերս Աթենքից Երևան թռչող ինքնաթիռում արտակարգ դեպք է պատահել։ Ինքնաթիռի մեջ գտնվող ուղևորներից մեկն իրեն շատ վատ է զգացել և այդ մասին տեղյակ է պահել օդանավը հսկող անձնակազմին։

Այն բանից հետո, երբ ինքնաթիռի բարձրախոսը հայտնել է իրեն վատ զգացող տիկնոջ մասին ու խնդրել, որ բժշկի մասնագիտություն ունեցող անձինք հնարավորության դեպքում մոտենան ու առաջին օգնություն ցուցաբերեն տիկնոջը։

Հակառակ դեպքում ինքնաթիռը պետք է ստիպված լիներ չնախատեսված արտակարգ վայրէջք կատարել։ Իրեն վատ զգացող տիկնոջը մոտեցել է այդ պահին ինքնաթիռում գտնվող Արսեն Թորոսյանը, ով, ինչպես հայտնի է, ունի բժշկական կրթություն։

Նա արագ օգնություն է ցուցաբերել տիկնոջը, իսկ քիչ անց հայտարարվել է, որ իրեն վատ է զգում նաև մեկ ուրիշը։ Ա․ Թորոսյանը մոտեցել և իր մասնագիտական օգնությունն է ցուցաբերել նաև մյուս ուղևորին։ Նրա ցուցաբերած օգնության շնարհիվ հաջողվել է օդանավի արտակարգ վայրէջքը կասեցնել։

Понравилась статья? Поделиться с друзьями: