Արտակարգ իրավիճակ Երևանում. հաստաբուն ծառը քամու պատճառով ընկել է մեքենայի վրա

Տարին հարուստ ու առատ է արտակարգ իրավիճակներով ու արտասովոր դեպքերով: Գյումրիում տեղի ունեցած մի քանի շղթայական արտակարգ իրավիճակներից հետո այսօր արտակարգ դեպք է արձանագրվել նաև մայրաքաղաքում:

Մայրաքաղաքային տապը, ինչպես նախապես տեղեկացրել էր Գ. Սուրենյանը, երեկոյան կողմ փոքր-ինչ կոտրվեց: Սևծովյան կողմից եկած օդային հոսանքները քամու տեսքով ոչ միայն կոտրեցին քաղաքի տապը, այլ նաև մեկ հաստաբուն ծառ:

Ուժգնացած քամին կարողացել է բավականին հաստ բուն ունեցող մի ծառ կոտրել ու քցել մոտակա կայանված մեքենայի վրա: Բարեբախտաբար այս պատահարը բացի գույքային վնասը մարդկային վնասի պատճառ չի դարձել: Հայտնի է, որ դեպքը եղել է Հալաբյան փողոցի վրա:

Մեքենան կայանված է եղել Թումո հայտնի ստեղծարար կենտրոնի մոտակայքում: Նմանօրինակ մի դեպք էլ օրեր առաջ էր դարձյալ մայրաքաղաքային փողոցներից մեկում գրանցվել:

Ստորև բերված է դեպքի վայրից արված փոքրիկ տեսանկարահանված նյութ:

       

Понравилась статья? Поделиться с друзьями: