Արտակարգ իրավիճակ Երևանում. Մատենադարանի մոտ մեծ հրդեհ է բռնկվել. մանրամասներ

Երեկոյան ժամը իննից մի քանի րոպե անց Մատենադարանի մերձակա հատվածում մեծ հրդեհ է բռնկվել, որը գնալով մեծ մասշտաբների է հասել: Ուղիղեթերային միացմամբ հրդեհը հեռվից ցուցադրել է ֆեյսբուքյան օգտատեր Վաչե Հովեյանը:

Հայտնի է, որ հրշեջ ծառայություններից, անմիջապես արձագանքելով կանչի զանգին, հայտնվել են նշյալ վայրում՝ սկսելով շիջման աշխատանքները:

Այս պահին էլ հրդեհի շիջման աշխատանքները շարունակական փուլում են գտնվում: Հայտնի է, որ հրդեհը մոտ է գտնվում Մատենադարանի գիտական բաժնեմասի շենքին, ինչն էլ լրացուցիչ մտահոգության առիթ է տալիս:

Հրդեհը տեսանելի է քաղաքի տարբեր կետերից: Հրդեհը սկսվել է Մատենադարանի հետնամասում գտնվող անտառային հատվածում՝ հընթացս ընդարձակելով տրամագիծն ու ծավալը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի բռնկման ամենից հավանական պատճառը հրավառությունն է եղել: Հիշեցնենք, որ կառավարության անդամները մշակել ու շարունակում են մշակել նախագծեր, որոնցով որոշակի արգելանքներ ու սահմանափակումներ կմտցվեն հրավառությունների կազմակերպման մեջ:

Понравилась статья? Поделиться с друзьями: