«Արտակը… Մոտ 2-3 տարի առաջ պրակտիկա ունեի մաթեմատիկների մոտ…» հոգեբան Անի Խուդոյանի գեղեցիկ պատմությունը

Հոգեբան, դասախոս Անի Խուդոյանն իր սոցհարթակում գեղեցիկ պատմություն է պատմել այժմ զինծառայող, հայրենիքի պաշտպան, նախկինում ուսանող Արտակի մասին:

«Արտակը… Մոտ 2-3 տարի առաջ (կոնկրետ չեմ հիշում) պրակտիկա ունեի մաթեմատիկների մոտ: 11:00-ին պիտի հանդիպեինք վարժարանում, 10:55 զանգ եկավ. «Ընկեր Խուդոյան մոտենու՞մ եք, գա՞մ դիմավորեմ»:

Զարմացա, նախ զանգողը տղա էր,իսկ տղաներին սովորաբար չի անհանգստացնում դասախոսը կուշանա, կկորի, թե ոչ… մի խոսքով այդ օրն առաջին անգամ հանդիպեցինք երեխեքի հետ, 3 հոգի էին, հարցրեցի մյուսներն ուր են, Արտակն ասեց կմոտենան անպայման, սկսեցի հանձնարարություններ տալ, տեսնեմ արագ գրում ա, գրում էր, որ բացականերին ասի հանձնարարությունները, ու էդպես ամբողջ պրակտիկայի ընթացքում:

Տարբեր դասարաններում քննարկում էինք կազմակերպում, մտնում էի դասարան Արտակն անպայման ոտքի էր կանգնում, տեղ էր տալիս անգամ էն դեպքում, որ տասնյակ ազատ տեղեր կային, բոլորի խնդիրներն իր վրա էր վերցնում, ու չկար մի հարց/խնդրանք, որին արագ չարձագանքեր:

Գերազանց էի նշանակել , այլ տարբերակ չէր էլ կարող լինել, ու անցան տարիներ: Շատ ուսանողներ եմ ունեցել , որ տարիներ անց տեսնում, չեն բարևում, կամ ամաչում չտեսնելու են տալիս, բայց Արտակը՝ երբեք….մեկ էլ կտեսնեիր մեկը հեռվից գոռում ա. «Ընկեր Խուդոյան բարև ձեզ» ու հետո պարտադիր՝ «Լա՞վ եք»:

Հիմա նայում եմ Արծրուն Հովհաննիսյանի նկարին, որտեղ Արտակն ա՝ իրա յուրահատուկ , միայն իրեն բնորոշ կարգապահությամբ՝ անգամ էնտեղ դիմակով, ու էնքան լավ եմ հասկանում, թե ինչի ա նկարը մակագրված՝ «Աստվածների հետ»»:

Понравилась статья? Поделиться с друзьями: