Արտահերթ ընտրություններ դժվար թե լինեն

Վարդան Հարությունյան․ ես չգիտեմ արտահերթը կլինի, թե չի լինի։ Գուցե քսան օր առաջ ասեի հա, կլինեն, բայց այսօր դատելով նրանց ելույթներից դա դժվար թե տեղի ունենա։ Երկրում ինչ որ զարգացումների ֆոնին ասաց, այո կգնանք արտահերթի, բայց կրկնվեմ, դատելով նրանց անհետևողականությունը, կարելի է ասել բոլոր բնագավառներում գրանցում են կամ տապալում կամ ոչինչ։

Չեմ տեսնում որևէ հույս, որ որևէ բնագավառում մի բան կլինի։ Ըստ էության կռիվը հուժկու տապալում էր ու դրա ամենամեծ թափը ուղղվեց կառավարությանը։ Բայց այդ իմաստնությունն, որը հարկավոր կլիներ դա անցնելու համար, չունեն։ Իրենք գլուխ են կորցրել ու շփոթված են։

Կա քաշ, որը իրենք չենք կարողանում բարձրացնել։ Նրանք պոպուլիստական ելույթներով ինչ ինչ կարող էին ապրել, բայց կռիվը խաթարեց դա։ Կռիվը շտկումներ մտցրեց: Ավելի ճիշտ բեկումներ հրամցրեց, որոնք աղետալի են։

Նրանք իրականում կուզենային աշխատել, ուղղակի չեն կարող, ինչպես ծանրորդ, որի համար ծանր է բարձրացնելը։

Понравилась статья? Поделиться с друзьями: