Արտաշ Ասատրյանի նոր, հուզիչ տեսահոլովակը․ «Հայ զինվոր»

Արտաշ Ասատրյանի նոր հոլովակը շատ հուզիչ է ստացվել, քանզի նա տպավորվելով ներկա դեպքերից, ամբողջացրել է այն տեսահոլովակում։ Սա արդեն երկրորդ հոլովակն է այս մեկ ամսում նվիրված զինվորներին։ Հոլովակում մայրն է ով լուր չունի որդուց ու գնում է հասնում է սահմանագիծ որպեսզի մի լուր ստանա որդուց։

Տեսնում է տղաների զինվորական, նրանց հայացքներում փնտրում է ծանոթը՝ չի գտնում։ Հետո կրակահերթ է սկսվում և տղաները օգնում են կնոջը պատսպարվել։ Բերում են իրենց վրան ու նա ակամայից դառնում է բոլորի մայրիկը, քանզի սկսում է խնամել նրանց ինչպես կաներ իր տղային եթե գտներ։

Ընդհանուր մայրական գաղափարի թեման է արծարվում հոլովակում։ Բառերն ու երաժշտությունը գրել է Լևոն Աբրահամյանը։ Գործիքավորել է Կարո Սաֆարյանը, օպերատորն է Վարդան հովհաննիսյանը։ Ձայնը գրվել է ռեալ ստուդիայում։ Ռեժիսորն է Արեն Բայադյանը։

Օպերատորներն են Վազգեն մանուկյանը, Գևորգ Ճուղուրյանը։ Ա․ Ասատրյանի կադրերը նկարված են Սուրբ Մարիա եկեղեցում։

Понравилась статья? Поделиться с друзьями: