Արտառոց դեպք. Կինն nւշքի է եկել դիшհերձшրшնnւմ

Աննախադեպ, արտառոց և ուշագրավ իրադարձություն է գրանցվել ռուսական մերձկուրսկյան շրջանում: Դեպքի մասին հոդված է պատրաստել տեղական «Կուրսկիյե Իզվեստիյա» լրատվական պարբերականը:

Կուրսկի մոտակայքում գտնվող Գոռշեչնի քաղաքի հիվանդանոցում մի տարեց տիկնոջ վիրահատել են աղիների բնականոն աշխատանքը վերականգնելու նպատակով:

Նրա աղիքային հատվածում եղել են ուռուցքներ, որոնք վիրահատության արդյունքում հեռացվել են: Վիրահատությունը հաջող է անցել, աղիների աշխատանքը վերականգնել են, սակայն վիրահատությունից հետո կինը դադարել է շնչել: Նա կլինիկական մահ է տարել, իսկ երիտասարդ բժիշկը դա որպես մահ է ընդունել և ուղարկել է դիшհերձшրшն:

Հաջորդ առավոտյան տեղի աշխատակիցները տարեց տիկնոջն այնտեղ գտել գիտակից վիճակում ու դարձյալ հիվանդանոց են փոխադրել:

Հիվանդանոցի աշխատակիցները լրատվական միջոցներին դեպքի մասին տվել են որոշակի բացատրություններ: Ըստ նրանց տված բացատրությունների՝ հիվանդանոցային բուժսարքավորումները բավականին հին, նույնիսկ ժամկետն անց են եղել, իսկ բժիշկն էլ երիտասարդ ու անփորձ է եղել ճիշտ կողմնորոշվելու համար:

Понравилась статья? Поделиться с друзьями: