Արտասովոր․ Հայաստանի տարբեր վայրերում ծառեր են ծաղկել․ բացառիկ լուսանկար Գագիկ Սուրենյանից

Հանրահայտ օդերևութաբան Գագիկ Սուրենյանի սոցհարթակը վերածվել է բնության արտասովոր ու անոմալ դրսևորումների շտեմարանի, որտեղ տեղ են գտնում տարատեսակ եղանակային դրսևորումներ։

Գ․ Սուրենյանը մի նոր կադր է տեղադրել Արագածոտնի տարածաշրջանում գտնվող Աշնակ համայքից, որտեղ դրսևորվել է հետաքրքիր ու առանձնահատուկ եղանակ․ ծաղկել է տանձենին, ինչը նման եղանակային սեզոնին ու պայմաններում արտասովոր երևույթ է համարվում։

 

Գ․ Սուրենյանը տեղեկացրել է, որ այդ լուսանկարը նրան է տրամադրել է Գևորգ Սարուխանյանը։ Լուսանկարում տանձենու ծաղկած ճյուղն է պատկերված։

Գ․ Սուրենյանի սույն հրապարակման ներքո, ինչպես նման դեպքերում հաճախ է լինում, նմանօրինակ ծաղկած ծառերի այլ լուսանկարներ են հայտնվել։ Օգտատերերի մեկը տեղեկացրել է, որ Կալավանում էլ մասուրենին է ծաղկել՝ տեղադրելով ծաղկած մասուրենու համապատասխան լուսանկարը։

Օդերևութաբանը նաև տեղեկացնում է, որ առաջիկա օրերին եղանակային ջերմաստիճանն այնքան է բարձրանալու, որ հինգ օրվա ընթացքում հասնելու է մինչև քսանվեց աստիճանի։

Понравилась статья? Поделиться с друзьями: