Արցախը կանգուն պահելու համար պայքարում են նաև ասորիները

Չնայած հայաստանյան միջավայրում շատ սակավ են ազգային փոքրամասնություն կազմող ժողովուրդները, սակայն նրանք ակտիվորեն մասնակցում են տեղի կարևորագույն իրադարձություններին: Այս գերլարված ու ճգնաժամային օրերին հայերի կողքին են ոչ միայն եզդիական համայնքի ներկայացուցիչները, այլ նաև ասորիներն ու մալականները:

Մասնավորապես ասորական համայքն արդեն շուրջ 140 կամավորական է ուղարկել սահման: Ցավոք սրտի, նրանց մեջ կան նաև զոհեր: Չորս ասորի արդեն զոհվել է այս կարևոր պայքարում:

Բացի մարդկային ռեսուրսները, ասորիներն այս օրերին հայոց բանակին օժանդակում են նաև մարդասիրական և տեխնիկական օգնությամբ՝ տրամադրելով վեց մեքենա մարդասիրական օգնություն:

Ընդ որում, հայերին աջակցում են ոչ միայն հայաստանցի ասորիները, այլ նաև դրսում, այլ երկրներում ապրող ասորի գործարարները՝ դարձյալ ուղարկելով դրամական ու հումանիտար օգնություն: Ասորական գործարարների կողմից փոխանցումներ են արվել նաև Համահայկական հիմնադրամին:

Ասորիները նաև կացարաններով են ապահովել Արցախից ժամանակավորապես եկած շատ արցախցիների Արզնիում գտնվող իրենց տներում: Այս պահին ճանապարհին է 1400 ընտանիքի համար նախապատրաստած օգնությունը:

Понравилась статья? Поделиться с друзьями: