Մեր տարածաշրջանի իրադարձություններն իրենց վրա են բևեռել համայն մտահոգ աշխարհի ուշադրությունն ու անհանգստությունը: Այս խնդիրն իր շուրջն է համախմբել բոլոր հայերին:
Ոչ ոք այս օրերին անտարբերության զգացում չի կարողանում ունենալ, ինչը միանգամայն բնական ու տրամաբանական է, քանի որ իրականում հիմա կարևոր ազգային խնդիր է լուծվում, որից կախված է նաև մեր ազգային լինելիության փաստը:
Ազգային հիշողությունը և առկա անհերքելի փաստերի առկայությունը մեզ բացահայտ ու տեղին անհանգստություններ են ներշնչում ադրբեջանական կողմին թուրքական աջակցության հանգամանքի առիթով:
1915 թվականի իրադարձությունների ընթացքը վերստին թույլ չտալու համար համախմբվել են աշխարհի բոլոր հայերը: Լոսանջելեսյան այսօրվա խիստ հայաշատ հավաքը ընթացել է նաև տեղի թուրքական հյուպատոսության շենքի մոտ:
Հավաքի շրջանակներում տեղում գտնվող հայերը տեխնիկական միջոցների միջոցով թուրքական հյուպատոսության շենքի վրա լուսային էֆեկտներով կարողացել են ցուցադրել Արցախի դրոշի և Արցախի հիմնական խորհրդանիշներից մեկի՝ Պապիկի ու Տատիկի արձանի պատկերը: