Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի կյանքի հուզիչ պատմությունը

Սեյրան Գրիգորյանն իր սոցհարթակում ներկայացրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի կյանքի հուզիչ պատմությունը՝ այն վերնագրելով «Մարդու ճակատագիրը»:

1995 թվականին Արտակը յոթ տարեկան է եղել: Ստեփանակերտ քաղաքի իրենց բակում խաղալիս նա պատահաբար հանդիպել է չպшյթшծ шկանի, որի պшյթյnւնից երեխան դեմքի ծանր վիրավորում է ստացել, ինչի պատճառով էլ անդառնալիորեն կուրացել է:

Նրան Երևան են տեղափոխել, որտեղ սովորել է տեսողության խանգարում ունեցողների համար նախատեսված հատուկ դպրոցում, որից հետո էլ նա ավարտել է նախ ԵՊՀ-ի, ապա նաև Լոնդոնի և ԱՄՆ-ի Թաֆթսի համալսարանները:

Դրանից հետո նա վերադարձել է Ստեփանակերտ, դասավանդել տեղի համալսարանում՝ աշխատելով նաև պետական հաստատություններում:

Արտակի աննկուն կամքի ապացույցներից է նաև այն, որ նա բարձրացել է Արարատի գագաթը՝ այնտեղ ծածանելով Հայաստանի և Արցախի դրոշները:

Ինքն իրեն մարտահրավեր նետած ամուր կամքի տեր Արտակը հաջողությամբ հիմա էլ շարունակում է իր գործունեությունը Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի կարգավիճակով:

Արտակ Բեգլարյանն ամուսնացած է և ունի մեկ դստրիկ:

ՄԱՐԴՈՒ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ 1995 թվականի ապրիլի 7-ն էր։ Ստեփանակերտցի մի երեխա, որի յոթ տարին նոր պիտի լրանար, խաղում էր իրենց…

Опубликовано Сейраном Григоряном Вторник, 20 октября 2020 г.

 

Понравилась статья? Поделиться с друзьями: