Արցախի մի քանի գյուղ հետ կտան ավերակ վիճակում. «Անակոնդա» օպերացիան սկսված է. Պավլիկ Մանուկյան

Պավլիկ Մանուկյան․ Ն․Փ․-ն դառել է յալանչի, ամեն օր «սյուրպրիզներ է» մատուցում։ Ես վաղուց եմ ասել խնդիրը Արցախի հարցը չի, դա խայծ էր, կտրեցին հարցից հայկական ու շեղեցին մեզ։ Այսօր հայկական հարցի վաճառքի մասին է խոսքը գնում։

Էրդողանը Բաքվում ասեց․ հայերը պիտի խելոք մնան։ Ամբողջ իմաստն այն է, որ սփյուռքին պետք է ձայնազրկել։ Բացառված չէ, որ հայկական գյուղերից հետ կտան ավերակ, համարելով որպես եղբայրական զոհաբերություն։ Նիկոլը պիտի ապացուցի չէ, որ Ալիևը ցիվիլ անձնավորություն է։ Վտանգը նրանում է, որ կբերի աղետի ու սփյուռքը վերջնականապես կքանդվի, որովհետև էս վերջին եղածից հետո, հիասթափություններ եղան։

Էս ամբողջ ընթացքում իր հակահայ գործողության մեջ իշխանությունը վիժեցրեց հայկական հարցն։ Էս ամենը մերթընդմերթ իրար պաս տալով վիժեցրին։ Վերջնականապես թուլացված է սփյուռքը, եթե էսպես գնա։

Հեգեմոն դերակատարություն, եթե սփյուռքը չանի, ապա հայկական հարցը կկորսվի մեր կողմից։

Понравилась статья? Поделиться с друзьями: