Արցախի նախագահը հրամանատար Կ. Ջալավյանին Արցախի հերոսի կոչում է շնորհել. ահա թե ինչու

Մինչ ադրբեջանական կողմը շարունակում է դրսից օգնություն ստանալ ու պայքարել հաջողության հասնելու համար, հայ զինվորներն առանց լրացուցիչ օգնության աներևակայելի հերոսություններ են գործում՝ հասնելով ակնառու հաջողությունների:

Հերթական հաջողության մասին իմանում ենք նախագահ Արայիկ Հարությունյանի սոցհարթակում տեղադրված նկարահանված նյութից: Հրամանատարական շտաբում կեսգիշերից հետո ամփոփելով արդյունքները՝ նախագահը կարևոր որոշում է կայացրել:

Նա որոշել է հենց մարտական գործողությունների ընթացքի ժամանակ հերոսի կոչում տալ հրամանատար Կարեն Ջալավյանին, իսկ պատճառը այն հրաշալի օպերացիան է, որն իրականացվել է հրամանատարի գլխավորությամբ՝ պսակվելով հաղթանակով:

Հաղթանակի արդյունքում, ինչես նախագահն է նշել, հայկական կողմը նոր ու ստրատեգիական առումով շատ կարևոր դիրքեր է գրավել Եղնիկների հատվածում, ինչն էլ բարձրացրել է բոլորի տրամադրությունները՝ նոր հաղթանակների նախապատրաստելով:

Նա անմիջապես ռադիոկապ է հաստատել դիրքերում գտնվող մեր սահմանապահ մարտիկների հետ ու նրանց հայտնել այդ մասին՝ իր անսահման երախտագիտությունը արտահայտելով նրանց անօրինակ հերոսական գործողությունների համար:

Понравилась статья? Поделиться с друзьями: