Արցախյան ողջ տարածաշրջանով մեկ արդեն յոթերորդ օրն է, որ ընթանում են աննախադեպ մшրտական գործողություններ, որոնք դեռ մեղմանալու միտում չունեն: Երկրի նախագահը մինչ այս թիկունքային պաշտպանությունն էր կազմակերպում:
Գիշերային իրադարձությունների, մայրաքաղաքի հրետшկnծnւթյունից հետո Արցախի նախագահը որոշում է կայացել անձամբ մեկնել առաջնագիծ, քանի որ համարում է, որ այս իրավիճակում իր անձնական ներկայությունն առաջնագծում շատ ավելի նպատակահարմար է ու տեղին, քան թիկունքում:
Միաժամանակ Ա. Հարությունյանը խոսել է նաև բանակի առանցքային դերի մասին՝ կոչ անելով համախմբվել հայկական բանակի շուրջ՝ յուրաքանչյուրն իր հնարավորության սահմանում:
Նա վստահություն է հայտնել, որ այս մարտում մենք կհաղթենք, եթե ամեն մեկն իր հնարավորության առավելագույն մասնակցությունը բերի այս մարտին:
Նախագահն իր կոչը եզրափակել է բոլորին ի զեն կոչելով ու հաղթանակի անկոտրում հավատի արտահայտումով:
Ա. Հարությունյանի կարևոր ու ոգեշունչ կոչը առաջնագիծ գնալուց առաջ կարող եք ընթերցել վարը բերված նյութի մեջ:
#RUS #ENG ⬇️Հայոց փառքի ու պարծանքի արժանի բանակի գեներալնե՛ր, սպանե՛ր, սերժանտնե՛ր, զինվորնե՛ր, Զինակից ընկերնե՛ր,…
Опубликовано Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan Пятница, 2 октября 2020 г.