«Միսս Երկիր» մրցույթը երրորդն է իր պոպուլյարությամբ նման տեսակ մրցույթների մեջ։ Հայաստանը մի քանի տարի է «միսս երկիր» մրցույթին իր մասնակցությունն է ունենում։
Այս տարի բավականին հաջող է եղել այդ մասնակցությունը։ Մասնակցել է Երանուհի Մելիքյանը, որը «ազգային տարազ» փուլի ժամանակ ներկայացել է «Տերյան» կենտրոնի աննկարագրելի գեղեցիկ տարազով։ Ֆիլիպիններում պետք է լիներ մրցույթը, սակայն համավարակը խանգարել է և այն տեղի է ունեցել առցանց կերպով։
«Միսս երկիր» մրցույթի թեմատիկան էկո համակարգն է։ Ուղղվածությունը՝ էկոլոգիական է։ Արցախյան տարազ ընտրելու պատճառներից է եղել ներկայիս դեպքերը։ Հենց այդ ներկայացման արդյունքում էլ նա մեդալ է ստացել։ 89ը մասնակցից, տարազ անվայանակարգում մեդալ ստացել է 12 երկիր, որից մեկը եղել է Հայաստանը։
Երանուհի Մելիքյանը նաև իր տեսաուղերձի ժամանակ փորձել է թեկուզ կարճ, բայց ներկայացնել ուղերձները ու իրավիճակները, որոնք կատարվում են Արցախում ու Հայաստանում։ Երանուհու գլխավերևում եղել են դրոշները։