Ա. Հարությունյանը լուսանկարներ է հրապարակել ապաստարաններում գտնվող երեխաների հետ իր ժամանցից

Արցախյան տարածքում շարունակաբար ընթացող իրադարձությունների հետ այնտեղ են մեկնել շատ պետական այրեր, որոնք տեղում զբաղվում են իրենց իրավասություններին և ոլորտին առնչվող գործունեությամբ:

Այնտեղ  է նաև ԿԳՄՍ նախարար Ա. Հարությունյանը, ով հիմնական ժամանակահատվածն անցկացնում է ապաստարաններում՝ այնտեղ միառժամանակ բնակվող երեխաների հետ տարատեսակ աշխատանքներ տանելով:

Նա երեխաներին հետաքրքիր ու գունազարդ գրքեր է տարել, տեղում կազմակերպում է ընթերցումներ, քննարկումներ՝ երեխաների հետ արդյունավետ աշխատանք տանելով:

Արցախի նախարարության սոցհարթակում հանրայնացվել են լուսանկարներ, որոնցում երևում է ապաստարաններում Ա. Հարությունյանի ու երեխաների ունեցած ժամանցից դրվագներ: Նախարարն ամեն կերպ փորձում է լցնել այն բացը, որը երեխաները հիմա ստիպված են ունենալ:

Այս ամենից բացի, ակտիվորեն աշխատանքներ են տարվում այն ուղղությամբ, որ Արցախից միառժամանակ Հայաստանյան տարբեր տարածաշրջաններ փոխադրված դպրոցահասակ երեխաները կարողանան հավուր պատշաճի իրացնել իրենց կրթության իրավունքը՝ տեղավորվելով մոտական կրթօջախներ:

Նախարարության տեղեկատվական սույն հայտարարությունը բերված է վարը:

Արցախում էր ՀՀ ԿԳՄՍ նախարար Ա․Հարությունյանը։ ԱՀ ԿԳՄ նախարար Լ․ Ղարախանյանի ուղեկցությամբ շրջել է Շուշիի ու Ստեփանակերտի…

Опубликовано Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարարություն Четверг, 1 октября 2020 г.

 

Понравилась статья? Поделиться с друзьями: