Արցախում բժիշկները լիցքաթափվելու համար ֆուտբոլ են խաղում. բացառիկ տեսանյութ

Տասներեք օր է, ինչ հայ լավագույն բժիշկները գտնվում են Արցախի և Հայաստանի այլ հիվանդանոցներում և առանց չափազանցնելու գիշեր ու զօր օգնություն են ցուցաբերում սահմանին տարատեսակ վիրավորումներ ստացած մեր հերոսներին:

Բժիշկների համար, սակայն, այնքան էլ սարսափելի չէ գերհագեցած գրաֆիկը: Նրանց համար սարսափելի են այն վիրավորումները, որոնք ստանում են մեր հայրենիքի պաշտպանները հակառակորդի կիրառած գերժամանակակից ոչնչացնող սարքերի պատճառով:

Բժիշկների առօրյան շատ դժվար է անցնում: Նրանք իրենց օրվա հաշված րոպեները, որոնք հնարավորության դեպքում ունենում են, փորձում են անցկացնել բաց երկնքի ներքո՝ մաքուր օդ շնչելով:

Այսօր տեղում գտնվող բժիշկներից Արմեն Հակոբջանյանն իր սոցհարթակում մի փոքրիկ նկարահանված նյութ է հանրայնացրել, որտեղ երևում է, թե ինչպես են բժիշկները հանգստյան մի քանի րոպեն տրամադրում ֆուտբոլ խաղալուն, որպեսզի կարողանան լիցքաթափվել:

Լրատվամիջոցների հետ զրույցների ժամանակ բժիշկները նշում են, որ իրենք իրար մեջ փորձում են միմյանց մխիթարել, ցրել ընդհանուր տխուր տրամադրությունը, քանի որ հակառակ դեպքում կարող են խելագարվել:

Понравилась статья? Поделиться с друзьями: