Արցախում զոհված Վահեի կինը ծննդաբերելուց հետո շտապել է Սիսիան, սակայն ավտովթարից մահացել է․ նրանց հուղարկավորել են կողք կողքի

Անչափ ցավալի դեպք է տեղի ունեցել բոլորովին վերջերս: Երեսուներկու տարեկան Վահե Քարամյանն ամուսնացած է արդեն մի քանի տարի Շուշան Հոբոսյանի հետ: Նրանք համատեղ ընտանեկան կյանքում երկու բալիկ են ունեցել. բալիկներից մեկը չորս տարեկան Մարինկան է և կրտսերը՝  երեքամյա Արսենը:

Վահե Քարամյանը մասնակցել է արցախյան մարտերին դրանց մեկնարկից ի վեր: Կնոջ հետ նա վերջին անգամ հեռախոսազրույց է ունեցել հոկտեմբերի տասնութին: Դրանից հետո հարազատներն իմացել են Վահեի զոհվելու մասին:

Շուշանը երրորդ բալիկն է ունեցել վերջերս՝ հոկտեմբերի տասնհինգին: Իմանալով ամուսնու դեպքի մասին՝ Շուշանը շտապել է Սիսիան, սակայն ճանապարհին ցավալիորեն ավտովթարի զոհ է դարձել: Շուշանն ընդամենը քսանինը տարեկան էր:

Ամուսինների հուղարկավորությունը եղել է իրար հետ. նարնց հողին են հանձնել իրար մոտ՝ հոկտեմբերի քսանչորսին: Վահեի հորեղբոր տղան՝ Հայկն էլ նախորդ տարի է մահացել, իսկ Վահեն ցանկացել է իր նորածին որդուն ավնավակոչել հորեղբոր տղայի՝ Հայկի անունով:

Понравилась статья? Поделиться с друзьями: