Արցախում հակառակորդի կրшկից վիրшվnրված հղի կինն արու զավակ է ունեցել, անունը՝ Մոնթե. մանրամասներ

Արցախցի հղի կինն արդեն երկու օր է, ինչ բժիշկների և հանրության ուշադրության առանցքում է: Նա հիացմունքի օբյեկտ է դարձել շատերի համար իր համարձակ ու սկզբունքային պահվածքի համար:

Հղի կինը սահմանային իրավիճակների uրման ժամանակ առաջին վիրшվnրում ստացած քաղաքացիներից էր, որին բժիշկները կարողացել են համապատասխան օգնություն ցույց տալ այնպես, որ կինն ու ապագա բալիկը անվնաս մնան:

Առավել ուշարժան և հիացմունքի արժանի է համարձակ կնոջ հետագա պահվածքը: Երբ բժիշկներն ու իրավիճակի պատասխանատու կազմակերպիչները փորձել են կնոջը Երևան փոխադրել, կինը կտրականապես հրաժարվել է:

Նա նշել է, որ ամեն գնով ցանկանում է, որ իր նորածին բալիը լույս աշխարհ գա հենց Արցախի տարածքում, արցախյան հողի վրա:

Քիչ առաջ հրաշալի լուր հանրայնացվեց այն մասին, որ կինը տղա զավակ է ունեցել, որի անվանել է մերօրյա հերոսներից մեկի՝ փառահեղ անցյալ ունեցող Մոնթեի անունով:

Понравилась статья? Поделиться с друзьями: