Արցախցի ընտանիքները բավականին շատ խնդիրների առաջ են

Արցախցի ընտանիքները բավականին շատ խնդիրների առաջ են։ Շատերը ունեն գրեթե ամենի կարիք, թե տանիքի, թե հագուստի, ամենի։ Արցախցի Մուրադյան Դիանան  պատմում է, որ կացարան տվել են բարի մարդիկ, ուզել են հետ գնան Ստեփանակերտ, բայց վարձով տուն չեն գտել, իսկ հիմա կոնկրետ խնդիր է։

Կացարանից արդեն հանում են, իսկ հետոն չգիտեն։ Դիանան ասում է, որ առայժմ կմնան երկու զավակներով, մինչև տեսնեն ինչ կլինի։ Դիանան ասում է կուզի աշխատել, բայց դե գործ չկա։ Ոչինչ չեն կարողացել  վերցնել, իրենք Ջիվանիից են, որևէ բան չեն տարել։ Ինչ հագած ենք եղել, էդպես դուրս ենք եկել։

Կա վախ նախ հետ գնալու, հետագան կերևա կմնան էստեղ թե կգնան, որովհետև հիմա մեծ անհայտություն է։ Դիանան ու իր բալիկները ներկա էին տիկնիկային թատրոնի ներկայացմանը, որտեղ կար կենդանի երաժշտություն։

Շատ տպավորված են բալիկները ու հիացած։

Понравилась статья? Поделиться с друзьями: